ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է Սաթենիկն «արտասվում բյուրեղներով»

«Բյուրեղներով արտասվող» 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի արտասովոր պատմությունը զարմացրել է նաև ռուս բժիշկներին: Ակնաբույժ Տատյանա Շիլովան փորձել է բացատրել, թե ինչը կարող է աղջկա «բյուրեղյա արցունքների» պատճառ լինել: РЕН ТВ-ի հետ հարցազրույցում բժշկուհին նշել է, որ նման ախտաբանությունը բացառիկ երևույթ է, դրա համար էլ պատճառները որոշելը բավականին դժվար է: Արագացված բյուրեղացումը կարող է արցունքի մեջ աղի բարձր քանակի հետևանք լինել:

«Արցունքը բիոլոգիական հեղուկ է, որն իր վիճակով և բաղադրությամբ նման է արյանը: Այդ պատճառով որոշակի իրավիճակներում, օրինակ աչքի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում դրա բաղադրությունը կարող է փոխվել»,- մեկնաբանել է Շիլովան:

Բժիշկը հավելել է, որ նյութափոխանակության խախտման ժամանակ նման բյուրեղներ կարող են առաջանալ նաև լյարդում և երիկամներում, այդ պատճառով Սաթենիկին ամբողջական հետազոտություն է անհրաժեշտ: