ԳԼԽԱՎՈՐՊատահարներ

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

ՀՀ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրը ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ:

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Հարությունյանի մահվան դեպքից: Շքեղ ամառանոցը, որտեղ հայտնաբերվել է գեներալ-գնդապետի դին՝ գլխին հրազենային վնասվածքով, պատկանել է նրան:
Նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանը թոշակի անցնելուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բջնիի ամառանոցում:
Ըստ շրջանառվող որոշ լուրերի` տանը եղած անձն է լսել կրակոցի ձայնը, ապա հյուրասենյակում գտել Հարությունյանի դին: Նա խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:

Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն: Այս պահին իրավապահները պարզում են, թե ինչ հրազենից է կրակոց արձակվել և ում է պատկանում այն: Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կդառնար 64 տարեկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:

Աղբյուրը armeniasputnik.am