ԳԼԽԱՎՈՐԺամանց

Boston Dynamics-ը սկսել է վաճառել շուն ռոբոտներ

Boston Dynamics-ը սկսում է վաճառել SpotMini շուն ռոբոտներ: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում:
Robopes SpotMini-ն ունի վայրկյանում մինչև 1,6 մետր արագություն: Նաև մեխանիզմը ի վիճակի է աշխատել -20-ից +45 աստիճանի ջերմաստիճանում:

Ռոբոտը հագեցած է 360 աստիճանի տեսարանային ֆոտոխցիկով, այն նաև անջրանցիկ է և անփոշեանցիկ: Մեխանիզմը ի վիճակի է հայտնաբերելու գազի արտահոսքը և աշխատելու այն վայրերում, որտեղ մարդիկ չեն կարող հասնել:
Հաղորդվում է, որ դեռևս բաց շուկա SpotMini-ն չի մտնի: Ընկերությունն առաջին ռոբոտները կտրամադրի խոշոր շինարարական, էներգետիկ և այլ ընկերություններին:

Ռոբոտի արժեքը դեռևս անհայտ է, բայց մասնագետները ենթադրում են, որ այն կարժենա այնքան, որքան «նոր մեքենա»-ն: