ԳԼԽԱՎՈՐՄիջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Ամերիկյան վարչակազմը Սիրիայում ՌԴ Զինված ուժերին վառելիք մատակարարելու համար պատժամիջոցային ցանկում ներառել է 5 նավ, մեկ ընկերություն և երեք ֆիզիկական անձանց: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Maritime Assistance ընկերությունը, որը, ինչպես նշվում է, «կեղծ ընկերություն է», ինչպես նաև ընկերության երեք աշխատակիցները:

Ցանկում տեղ գտած նավերը, ամերիկյան կառավարության տեղեկություններով, հանդիսանում են Транспетрочарт ընկերության սեփականությունը, որի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ էին սահմանվել դեռևս 2016-ին: