ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

Փաշինյանը լավ լուր ունի. Հայաստանի եվրապարտատոմսերի տոկոսադրույքներն ավելացել են

2019թ–ին ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի թողարկումն իրականացրել է աննախադեպ ցածր տոկոսներով` 4.20 տոկոսով։ Այսօր Facebook–յան ուղիղ եթերում այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ դա լավ լուր է։

«Սա նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ ահռելի վստահության դրսևորում»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ 2013թ–ին ՀՀ կառավարության թողարկած 500 մլն դոլարի եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմել էր ավելի քան 2 տոկոսով ավելի բարձր` 6.25 տոկոս։

Վարչապետը նաև շեշտեց, որ որքան բարձր է եվրոբոնդերի տոկոսադրույքը, այնքան ավելի թանկ է թողարկող երկրի համար դրանց սպասարկումը։

2013թ–ի եվրապարտատոմսերը թողարկվել էին 7 տարի մարման ժամկետով։ Այսինքն` 2020թ–ին Հայաստանը պարտավորվել էր հետ վերադարձնել 500 մլն դոլարը։

«Այսինքն` 2020–ին մենք պիտի փակեինք այդ պարտքը, և այդքան կանխիկ գումար պիտի վճարեինք։ Բայց մենք որոշեցինք այլ ուղղությամբ գնալ ու նոր պարտատոմսեր թողարկել»,– ասաց վարչապետը։

Հենց այս`2019թ–ին թողարկված նոր եվրապարտատոմսերին էր վերաբերում վարչապետի հայտնած լուրը։

«Ես հասկանում եմ, որ ոչ տնտեսագետի համար սա խառը պատմություն է, բայց սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը Հայաստանի տնտեսական զարգացումների նկատմամբ մեծացնել։ Այսինքն` միջազգային հանրությունը Հայաստանը համարում է հուսալի երկիր»,– ասաց Փաշինյանը։

Շարունակությունը՝  armeniasputnik.am