ԳԼԽԱՎՈՐՊատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 57-րդ կմ-ին բախվել են «Renault» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Lexus» (վարորդ՝ Հուսիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային:

«Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: