ԳԼԽԱՎՈՐՄշակույթ

«Ոչ մեկս մաքուր չենք». Անժելա Սարգսյանը Գայանե Ասլամազյանին վաղուց է ներել

Դերասանուհին խոստովանում է, որ նոր կյանք է սկսել ու անցյալում է թողել իր նախկին ընկերուհիների հանդեպ վերաբերմունքը:
Դերասանուհի Անժելա Սարգսյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծությանը և դրա արձագանքներին։ Դերասանուհուն նյարդայնացրել է, որ մարդիկ իրեն տարբեր հաղորդագրություններ են գրում, հիշեցնելով, որ Ասլամազյանն իր համար դժվարին օրերին չսատարեց իրեն, ավելին`առաջին մեղադրողներից էր:
«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ «սքրինշոթեր» և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախ ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0–ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս…»,-գրել է Անժելան։

Գրառման հետ մեկտեղ դերասանուհին հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է օգտատերի այն մեկնաբանությունը, որը հիշեցնում Է Գայանեի վերաբերմունքն Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի վերաբերյալ: