Մշակույթ

Ջասթին Բիբերի սերիալի առաջին մասը 2 օրում 7.5 մլն դիտում է ունեցել

Կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը հրապարակել է իր մասին պատմող Seasons վավերագրական սերիալի առաջին սերիան:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, սերիալը բաղկացած է լինելու 9 մասից, որոնցում երգիչը կպատմի իր կարիերայի, Լայմի հիվանդության, բարդությունների և կնոջ՝ Հեյլի Բոլդուինի հետ հարաբերությունների մասին։

Նշվում է, որ հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 7.5 մլն դիտում է ունեցել YouTube տեսահոսթինգում:

Հիշեցնենք, որ նախօրեին Բիբերը հայտարարել էր Changes անվանումով նոր ալբոմի թողարկման մասին: Նա հայտնել էր, որ սկավառակը կթողարկվի հաջորդ ամիս՝ Սուրբ Վալենտինի օրը: