Նորություններ

Գիտնականները նշել են ատամների հետ կապված խնդիրների մահացու վտանգը

Բերանի խոռոչի մանրէների մեծ քանակությունը, որոնք պարունակում է ատամնափառը, արագացնում են հաստ աղու քաղցկեղի աճը:

ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում բացահայտել են F. Nucleatum մանրԷի գործողության մեխանիզմը, որն ազդում Է ուռուցքի զարգացման վրա: Նրանք պարզել են, որ աղիներում նորագոյացությունը զարգանում Է անեքսին A1 սպիտակուցի ներգործության ներքո, որը կապող դեր Է կատարում մանրԷի եւ քաղցկեղային բջիջների միջեւ:

Մասնագետները պարզել են, որ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մոտ մեկ երրորդը կապված Է F. Nucleatum-ի պարունակության ավելացման հետ, որն ուղեկցում Է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պարոդոնտիտը եւ կարիեսը: Ըստ որում այդ ուռուցքներն առավել ագրեսիվ են եւ մյուսներից ավելի հաճախ են հանգեցնում մահաբեր վախճանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Comment here