ԳԼԽԱՎՈՐՍպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Սլավիկ Գալստյանը դարձավ արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը եզրափակչում պարտություն կրեց վրացի Լևանի Կավյարաձեից: Հայ ըմբիշը պարտվեց 8:10 հաշվով և դարձավ արծաթե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը բրոնզե մեդալի ահմար սփոփիչ գոտեմարտում պարտվեց Թուրքիայի ներկայացուցչին:

Comment here