ԳԼԽԱՎՈՐՍպորտ

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները

ՈՒԵՖԱ-ն որոշել է հետաձգել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների եզրափակիչները կորոնավիրուսի պատճառով։

Այս մասին հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը։

Հետաձգվելու է նաև կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը։

Նոր ամսաթվերը հայտնի են դառնալու ավելի ուշ։ Այն որոշվելու է ավելի վաղ ձևավորված աշխատանքային խմբի կողմից։ Նրանք դիտարկելու են բոլոր տարբերակները։

Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել էր ԵՎՐՈ-2020-ը։ Այն կայանալու է 2021 թվականին։