Ժամանց

2 րոպե տրամդրեք և կարդացեք այս իրական դեպքի մասին, որը փոխեց մարդկանց վերաբերմունքը վիրուսի հանդեպ

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

« «Ես խի՞ պետքա մնամ տանը»

«Ես ուզում եմ դուրս գամ, սրճարաններ այցելեմ»

 

«Էտ վիռուսը ինձ չի կպնի»

«Ես չեմ ուզում մեկուսանամ» …

Կորոնավիրուսով վարակված անձը խնդրել է իր բժշկին, որպեսզի իրեն դուրս տանի՝ վերջին անգամ մայրամուտը վայելելու համար:

Չկան կողքիդ ոչ հարազատներ, ոչ ընկերներ: Դու միայնակ չորս պատի մեջ նստած կամ պառկած ես, ժամանակ առ ժամանակ կայցելի բժիշկդ՝ ամբողջությամբ հագնված հանդերձանքով՝ դիմակ, ձեռնոց, ակնոց, հատուկ համազգեստ…

Վստահ եմ ոչ մեկդ չեք երազել նման կարգավիճակի մասին: Կրկնակի անգամ վստահ եմ, որ չեք ցանկանա, որ ձեր ծնողները, տատիկ, պապիկները նման վիճակում հայտնվեն:

Այս իրավիճակում չհայտնվելու, հարազատներին նման իրավիճակի մեջ չգցելու համար պարզապես պետք է մնալ տանը՝ ժամանակավոր, չգնալ ռիսկի, գիտակցել պահի լրջությունը և հասկանալ սեփական անձի պատասխանատվությունը:

Առողջ եղեք, քանի որ շուտով հաղթելու ենք համաճարակին:»