Սպորտ

Ինտերը հետաքրքրված է Գրիզմանով․ նա կարող է Լաուտարոյի տրանսֆերում ներառվել

«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով։

Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» առաջարկել են «Բարսելոնային», որպեսզի նրանք Գրիզմանին ներառեն Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի մեջ։

Գրիզմանի հեռանալու գլխավոր խոչընդոտն այն է, որ նա ընդամենը մեկ մրցաշրջան է, ինչ միացել է «Բարսելոնային» և դժվար թե ցանկանա հեռանալ ակումբից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Բարսելոնան» Լաուտարոյին գնել չկարողանալու դեպքում փորձելու ձեռք բերել Ալեքսանդր Իսակին։