Միջազգային

Ճապոնիայում մոտորանավակի և կետի բախման հետևանքով 87 մարդ է տուժել

Ճապոնիայում մոտորանավակը բախվել է կետի, ինչի հետևանքով տուժել է 87 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նավահանգստից դուրս գալիս մոտորանավակի վրա եղել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախման հետևանքով հատկապես վնասվել է նավի պոչային հատվածը:

Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: