ԳԼԽԱՎՈՐՍպորտ

Մոնպելյեի ֆուտբոլիստն արհեստական կոմայի մեջ է. նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը

«Մոնպելյեի» ֆրանսիացի կիսապաշտպան Ջունիոր Սամբիան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, գտնվում է արհեստային կոմային մեջ:

Այս մասին հայտնում է France Info-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա ֆուտբոլիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Երեկ Սամբիան տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այս պահին նա արհեստային կոմայի մեջ է, վիճակը գնահատվում է կայուն:

Ընթացիկ մրցաշրջանում Սամբիան բոլոր մրցաշարերում «Մոնպելյեի» կազմում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: