ԳԼԽԱՎՈՐՄիջազգային

Բելառուսը դարձել է կորոնաիրուսի վարակմամբ առաջատարը Ռուսաստանի հարևանների շրջանում. РИА Новости

Բելառուսը կորոնավիրուսով վարակման դեպքերի առումով առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի հարևանների շրջանում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ԱՊՀ երկրների առողջապահության նախարարության տվյալները:

Երկրում «Քովիդ-19»-ով վարակման 11 289 դեպք է արձանագրվել: Երկրորդ տեղում Ուկրաինան է վարակման 9009 դեպքով, երրորդ տեղում՝ Մոլդովա (3408):

Ղազախստանում վարակման 2780 դեպք է արձանագրվել, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լիտվայում և Էստոնիայում՝ 1000-2000-ական, Վրաստանում և Ղրղզստանում՝ 1000-ից էլ քիչ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել երկրում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չսահմանել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Վերջինիս կարծիքով՝ քաղաքացիների հարկադիր ինքնամեկուսացումը և դրա պատճառով թուլացած իմունիտետը կհանգեցնen հիվանդության երկրորդ ալիքի տարածման: