ԳԼԽԱՎՈՐՄիջազգային

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 200 000-ը. CNN

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 201.505-ի, որոնցից 27.353-ը մահվան դեպքերն են:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Երեքշաբթի արձանագրված տվյալների համաձայն՝ երկրում վարակվածների թիվն ավելացել է 2091 դեպքով, մահացածներինը՝ 382-ով: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 105.205 մարդ, որը նվազել է նախորդ օրվա ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի՝ կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրում վիրուսի տարածման ցուցանիշները շարունակում են նվազել վերջին օրերին: