ԳԼԽԱՎՈՐՆորություններ

Արթուր Դանիելյանը ձերբակալվել է

Ադեկվատ կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը

Ոստիկանները փաստաբան Ռուբեն Մելիքյանին ասել են, որ ԱԺ փոխխոսնակի կողմից ծեծի ենթարկված «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հիվանդանոցում չէ.

«Ինձ պաշտոնապես ասացին, որ Դանիելյանն այստեղ չի էլ եղել։ Հիվանդանոցի ղեկավարությունն ասաց։ Ոչ միայն այս շենքում չէ, այլև այսօր չի էլ եղել»։

Մելիքյանի խոսքերով՝ այժմ պետք է փորձել հասկանալ՝ որտեղ է նա։ Ոստիկաններն այլ գործով են ծառայություն իրականացնում այստեղ. «Փորձել ենք զանգահարել, բայց չի հաջողվում»,- նշել է Մելիքյանը:

Մինչ այդ ոստիկանները չէին թույլատրում Մելիքյանին մուտք գործել հիվանդանոցի շենք։

Հավաքվածները կարծում են, որ Արթուր Դանիելյանը ոստիկանությունում է։