Նորություններ

Հնդկաստանում կինը փորձել է ծննդաբերել YouTube-ում տեղադրված հրահանգների օգնությամբ և մահացել է

Հնդկաստանում 26-ամյա կինը, որը փորձել է ծննդաբերել տնային պայմաններում՝ հետևելով YouTube-ում հրապարակված հրահանգներին, մահացել է: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, երեխան նույնպես մահացել է:

Միջադեպը տեղի է ունեցել Բիլանդպուր քաղաքում: Ոստիկանություն է դիմել տան սեփականատերը: Հարևանները հայտնել էին նրան, որ բնակարանից, որտեղ բնակվում է հղի կինը, արյուն է հոսում:

Տան տերը կոտրել է դուռը և մահացած հայտնաբերել տունը վարձակալած կնոջը և նրա նորածին տղային: Նրանց կողքին մկրատ, ածելիներ և թելեր են հայտանաբերվել: Կնոջ սմարթֆոնում վերջին դիտված տեսանյութերը ինքնուրույն ծննդաբերության վերաբերյալ յութուբյան հրահանգներ են եղել: Դա էլ թույլ է տվել ոստիկաններին ենթադրել, որ նա փորձել է ծննդաբերել տեսահոլովակների օգնությամբ:

Ոստիկանների կարծիքով՝ հնդկուհին հավանաբար չի ցանկացել հիվանդանոց դիմել միայնակ մոր խարանից խուսափելու համար: Նրա ծնողները հաստատել են, որ իրենց դուստրն ամուսնացած չի եղել: Իսկ բնակարանը նա օրեր առաջ էր վարձել: