Միջազգային

Ֆրանսիայի ափերին հրդեհված իտալական առևտրային նավը խորտակվել է

Ֆրանսիայի ափերին կիրակի հրդեհված իտալական «Grande America» առևտրային նավը ջրի տակ է անցել, հաղորդում է РИА Новости-ն:

Իտալական դրոշով լողացող «Grande America» առևտրանավը կշռում էր 28 հազար տոննա, երկարությունը 214, լայնությունը` 32 մետր էր:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ֆրանսիայի ափերից 330 կմ հեռավորության վրա իտալական առևտրային նավում հրդեհ էր բռնկվել: Չնայած լայնածավալ գործողություններին` փրկարարներին չէր հաջողվել մարել կրակը: Նավի վրա գտնվող անձնակազմի 26 անդամները և մեկ ուղևոր անվնաս տարհանվել էին: