ԳԼԽԱՎՈՐՄշակույթ

Պատմամշակութային կոթողներ, որոնք շրջապատված են սրճարաններով (լուսանկարներ)

Spektr.am կայքը ներկայացնում է աշխարհի տարբեր մասերում գտնվող  պատմամշակութային կոթողներ, որոնք շրջապատված են սրճարաններով, բայց ամենևին էլ չեն նվազեցնում տվյալ հուշարձանի դերն ու նշանակությունը․․․

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Չինական մեծ պատի, վրա է գտնվում  Airbnb սրճարան-հյուրանոցը։ Airbnb- ն համագործակցում է Պեկինի Զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ և զբոսաշրջիկներից մեծ եկամուտներ է ստանում, որի զգալի մասն էլ հարկերի տեսքով փոխանցում է պետությանը․․․

Փարիզի զբոսաշրջային  ամենանշանավոր վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի, տարբեր հարկերում գործում են մի շարք սրճարաններ և ռեստորաններ,  որոնց նպատակն է հավուր պատշաճի սպասարկել և գոհացնել զբոսաշրջիկներին, ինչպես ֆրանսիացիներն են սիրում կատակել․ <<եթե զբոսաշրջիկը կուշտ փորով չհեռացավ ուրեմն դժգոհ կլինի>>

Փարիզում գտնվող, աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող, թանգարանում՝ Լուվրում, գործում է Marly սրճարան-ռեստորանը։  Մեկ տարվա ընթացքում Լուվր է այցելում միջինում 8 միլիոն մարդ, դիտելու շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։ Թերևս այս աստղաբաշխական թվերին ամենևին էլ չի խանգառում կից գործող սրճարան-ռեստորանը։

Չիչեն Իցցա քաղաքում գտնվող, մայաների ամենատպավորիչ /աստղադիտարան/ տաճարի՝ El Castillo-ի, շրջակայքում գործում են մեկ տասնյակից ավելի սրճարաններ, գինետներ և ռեստորաններ․․․
Չնայած սրճարանների և ռեստորանների մեծաքանակ լինելուն, El Castillo-ն դասվում է Աշխարհի յոթ հրաշալիքների թվին։

Հռոմում գտնվող Կոլիզեումը շրջապատված է սրճարաններով, կից հրապարակում և շրջակայքի շոինություններում գործող սրճարանները համեմատաբար ավելի բարձր հարկեր են վճարում, քան քաղաքի մյուս մասերում գտնվող նմանատիպ օբյեկտները, թերևս զբոսաշրջիկներին առավելի հարմարավետ է նստել սրճարանում և <<ուսումնասիրել>> Կոլիզեումը

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Spektr.am կայքը