ԳԼԽԱՎՈՐՀասարակություն

Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու, Երևանի համար օրհասական խնդիրը ծառ ու թուփ, «թոքեր» ունենալն է. Միհրան Հակոբյան

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քանի բնապահպանական թեման բացել եք, ասեմ: Քաղաքը բնապահպանական աղետի առջև է կանգնած: Այս քանակությամբ մեքենաները, որոնց մեծամասնությունը վաղուց յուղ են վառում հերիք չէ, մի հատ էլ` կատալիզատոր չունեն, բառի բուն իմաստով պատուհաս են քաղաքի բնակիչների համար: Թոզ մի փչեք մարդկանց աչքերին:
Օպերայի բակի ասֆալտի վրա ծառ չեք տնկելու ու այդ ծառերով ոչ մեկին չեք փրկելու: Երևանի համար օրհասական խնդիր է ծառ ու թուփ ունենալը, «թոքեր» ունենալը: 90-ականներին վիճակը շատ վատ է եղել, մարդիկ գոյատևման հարց են լուծել` ծառերը կտրելով, վառելով, տաքանալով:

Իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բան քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը, բայց կլինի՞ գոնե սկսեք քննարկելը քաղաքին «թոքերով» ապահովելու հարցը, ասենք` Նորքի ոչնչացված անտառը վերականգնելու հարցը, քաղաքի շրջակայքում անտառներ ստեղծելու հարցը:

Ձևը չգիտե՞ք, ղազախներին հարցրեք, կասեն, թե Աստանայի շուրջբոլորը` չոլի մեջտեղը, ոնց անտառներ տնկեցին ու ինչ խնդիր լուծեցին սերունդների համար»: