ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

Միջազգային հանրության մոտ անբեկանելի կարծիք պետք է ձևավորել, որ արդյունավետ բանակցություններ առանց Արցախի հնարավոր չէ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Խորհրդարանականները մեծ անելիք ունեն, պետք է ամեն ինչ անեն, որ միջազգային հանրության մոտ անբեկանելի կարծիք ձևավորեն առ այն, որ արդյունավետ, պտղաբեր բանակցություններ առանց Արցախի ներգրավման չի կարող լինել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա համաձայն է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը հին մոտեցումներով անարդյունավետ կլինի, եթե բանակցություններում Արցախը չներգրավվի:
«Տրամաբանություն կա, ես հարգանքով եմ վերաբերվում, այո, կարևոր կարծիք է արտահայտվել: Սկզբունքները կարելի է հիմա նորից քննարկել, ու ինչպես վարչապետն իր խոսքում նշեց՝ այդ սկզբունքները պետք է մեկնաբանել, պետք է հասկանալ, թե այդ սկզբունքների տակ ի՞նչ նկատի ունի միջազգային հանրությունը, ոչ թե Ալիևը ինչ է հասկանում»,-ասաց նա: