Հասարակություն

Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Ոստիկանությունից արձագանքել են Առաջին Լուրերի հրապարակած տեսանյութին:
«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

 

Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում: