Տնտեսություն

Հարկային փոփոխություններն ուղղված են Հայաստանի բնակչության ունեւոր մասի կյանքի բարելավմանը. փորձագետ

Հարկային փոփոխությունները նորից ուղղված են բնակչության ունեւոր մասի կյանքի բարելավմանը։ Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքը պետք է պայմաններ ստեղծի տնտեսության իրական զարգացման համար։ «Սննդի ճյուղի ոլորտի որոշ զարգացումը չի վկայում այն մասին, թե մեզ մոտ ձեռքբերումներ կան տնտեսությունում։ Հայաստանը շարունակում է ռեսուրսներ վաճառել։ Այն դեպքում, երբ կարելի է պայմաններ ստեղծել պատրաստի ապրանքների արտադրության համար»,- նշել է նա:
Անդրադառնալով սեղմված գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելու հնարավորությանը (ապրիլի 9-ին օրենքն ընդունվել է խորհրդարանում- խմբ.)՝ փորձագետն ընդգծել է, որ շուկան կարելի է կարգավորել միայն միասնական չափման անցնելու դեպքում։ «Գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելը կարող է հանգեցնել այն բանին, որ սպառողը, վերջապես, կստանա ապրանքի այն ծավալը, որի համար վճարում է։ Որպեսզի այս փոփոխություններն արդյունավետ ներդրվեն, անհրաժեշտ է պետության, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների համատեղ աշխատանքը»,- պարզաբանել է Պողոսյանը։
Նա հավելել է, որ գազի վերջերս տեղի ունեցած թանկացումը, ամենայն հավանականությամբ, փորձ է՝ փոխհատուցելու շահույթը, որը նրանք մինչ այդ ունեին ապօրինի շրջանառությունում։

Նա հավելել է, որ «Գազպրոմ Արմենիան» նույնպես պետք է անցնի գազը կիլոգրամով վաճառելուն, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ ընդունել։