Տնտեսություն

«Հիմա առաջին պլանում ՊԵԿ-ն է՝ փողեր հավաքելու իր գործառույթով». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հեղափոխությունն առանձնահատուկ չէ ու զարգանում է համաշխարհային պատմության ծանոթ ժանրով։ Առաջին ամիսներին հասարակությանը գրավում էին տեսարաններն ու առաջին պլանում ԱԱԾ-ն էր, հիմա հացի խնդիր լուծելու խնդիր կա ու առաջին պլանում ՊԵԿ-ն է՝ փողեր հավաքելու իր գործառույթով։

Ցանկացած հեղափոխություն ունի ռեպրեսիվ ռեսուրս, սակայն դա սահմանափակ է, եթե տեսանելի չէ հեղափոխության ռացիոնալ բաղադրիչը»։