Պատահարներ

Արմավիրի 33-ամյա բնակչի դին գտել են Երեւանում երկաթներից կախված վիճակում

Երեւանում, ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարեւանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարեւանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։