Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Ջուլֆալակյանը գոտեմարտում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի էլվին Մուրսալիևի նկատմամբ:
77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:
3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր՝ Գերմանիա:

Ջուլֆալակյանը գերմանացի ըմբիշին զիջեց 3:7 հաշվով, հետագայում Արսենի մրցակիցը հասավ մինչև եզրափակիչ, և Արսենը վաղվա մրցահերթում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Նշենք՝ Ջուլֆալակյանը ևս մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով Մոլդովայի ներկայացուցիչ Դանիել Կատարագայի հետ:

Նյութի աղբյուր՝ armsport.am