ԳԼԽԱՎՈՐՊատահարներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Այսօր ժամը 21։40-ի սահմաններում   ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել  60 տարեկանին մոտ   տղամարդու։

Spektr.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն վարորդը չի լքել դեպքի վայրը։ Վրաերթի ենթարկվածին օգնության հասած քաղաքացիները զանգահարել են են շտապ օգնության ծառայություն:
Տուժածին շտապ օգնության մեքենայով տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն, ճանապարհին տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Վրաերթ կատարող վարորդի սթափության աստիճանը ստուգվել է, ինչ արդյունքում պարզվել է, որ վերջինս եղել է  ալկոհոլի ազդեցության տակ։Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահները։