Ժամանց

«Գեղեցիկ է, չէ՞». Քիմ Քարդաշյանն իր ու ամուսնու՝ Բալիում հանգստից ուշագրավ կադրեր է հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ հանգստնում Է Բալի կղզում, որտեղից մի քանի լուսանկար է հրապարակել:
Ինչպես նշում է dailymail.co.uk կայքը, 38-ամյա հայուհին լուսանկարները հրապարակել է Instagram-ում, որտեղ 100 մլն-ից ավելի հետևորդ ունի:
«Գեղեցիկ է, չէ՞»,-գրել է Քարդաշյանն այն լուսանկարին կից, որում երևում է ջունգլիներում գտնվող առանձնատունը:
Պարբերականը նկատում է, որ հեռուստաաստղի միլիոնավոր հետևորդները հավանաբար նախանձել են՝ տեսնելով՝ ինչ դրախտային գեղեցկության մեջ են հանգստանում Քարդաշյանն ու ռեփերը:
Բացի այդ աստղը լուսանարներ է հրապարակել բնական արգելոցից, որտեղ հանդիպել է փղերի ու լուսանկարվել դրանց ֆոնին:

Հայտնի է, որ Քարդաշյանը վերջն անգամ Բալիում էր եղել նոյեմբերին՝ երեխաների և քույրերի հետ:
Majestic: The reality star gazed towards the tusked elephant as it munched on a plethora of greens
She's back! The mom of three revealed her inspiration behind her trip

 

Wow: Kim's pictures were certain to induce envy from fansRoom with a view: The couple's bedroom faced the pool and lush exterior