ԳԼԽԱՎՈՐՄիջազգային

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում մեկնարկել է

PanARMENIAN.Net — Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սրգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումը նվիրված է ղարաբաղյան կարգավորման հարցերին: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահները: