Հասարակություն

Վարչապետը կպատասխանի FB-ում ամենաշատ like-երը հավաքած հարցերին

Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի օգտատերերի հարցերին:

Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել: Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք», — ասվում է Փաշինյանի գրառման մեջ։