Նորություններ

Օդաչուները ինքնաթիռի բոլոր ուղեւորներին թողել են օդանավակայանում եւ առանց նրանց թռել

Լոնդոնի Gatwick օդանավակայանից թռչելուց մի քանի ժամ անց նրանք ստիպված են եղել շրջվել եւ վայրէջք կատարել Պորտում, քանի որ Լիսաբոնում թռիչքուղին փակ է եղել:

Պորտում բարեհաջող վայրէջքից հետո բոլոր ուղեւորներին խնդրել են դուրս գալ ինքնաթիռից այն լիցքավորելու եւ թռիչքը նշանակված կետում ավարտելու համար:  Սակայն 5 ժամ սպասելուց հետո ուղեւորներին հայտնել են, որ նրանց օդանավն առանց նրանց է Լիսաբոն ուղեւորվել:

Ավիաընկերության ներկայացուցիչը ներողություն է խնդրել կատարվածի համար եև մեկնաբանել իրավիճակը.

«Ցավոք չվերթի հետաձգումը հանգեցրել է նրան, որ անձնակազմը  գերազանցել է սահմանված աշխատանքային ժամանակի լիմիտը: Այդ կապակցությամբ մենք ուղեւորներին զովացուցիչ ըմպելիքների եւ Լիսաբոն ուղեւորության համար վաուչերներ ենք տրամադրել», — ասել է  easyJet գործակալը: