Նորություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝

Տիգրան Քալանթարյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։