Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի անձնակազմը կպարգևատրվի

«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաև մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար:

Անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ և պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգևատրվի»,-այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ բոլորը կստանան եռամսյակային պարգևատրումներ՝ իրենց բացի: