Սպորտ

Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացրած միակ կին մարմնամարզիկը հանդիպել է սպորտի փոխնախարարին

Մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը հանդիպել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ: Այս մասին Լոռեցյանը նշել է ֆեյսբուքի իր էջում: Նա պատմել է, թե այսօր՝ ապրիլի 23-ին, ինչ քննարկում է եղել մարզուհու հետ:

«Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալել էի 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հուռի Գեբեշյանին: Քննարկել ենք մարմնամարզության զարգացման հեռանկարներն ու այս մարզաձեւում կանանց ներգրավվածության բարձրացման ճանապարհները»,- գրել է Լոռեցյանը:

Գեբեշյանն ապրում ու գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Ռիո 2016-ի ընթացքում նա դարձավ առաջին ու դեռեւս միակ կին մարմնամարզիկը, որը Հայաստանը ներկայացրեց օլիմպիական խաղերում: Մեդալների համար թեեւ նա չպայքարեց, բայց իր հետքը թողեց այս մարզաձեւում: Օլիմպիական խաղերում ցուցադրեց իր հորինած տարրը, որը կոչվեց նրա անունով: