Հասարակություն

Կարեն Կարապետյանն Ընկել Էր Հետեւիցս, 50 Հոգով Մտնում Էին Օբյեկտներս. Ծառուկյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընկել էր Ծառուկյանի հետեւից, 50 հոգով մտնում էին օբյեկտներս: Այս մասին,  ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հարցրեք նրանց, ովքեր ցեմենտով են զբաղվում, նույնիսկ թղթերին չէին հավատում, մեքենաները կշեռքին էին կանգնացում՝ իրո՞ք 16 տոննա է, իրո՞ք 30 տոնն ա, է թե երկու տոննա պակաս է: Էսօր Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անել, քամին քարից ոչ մի բան չի տանի: Ծառուկյանը կայացած ա, ոչ թե մեկ բիզնեսի, այլ 47 բիզնեսի սեփականատեր է: Էսօր լուսաբանումն էլ պետք է ճիշտ անեն: Պարզ է, թշնամի չունեմ, բայց սաղ նախանձում, տրաքում են: Նախանձողները գիշերը չեն կարողանա քնել, այդպես նախանձ, չկայացած էլ մնալու են»,-ասաց Ծառուկյանը:

Աղբյուրը՝ ipress.am