Նորություններ

Առեղծվածային Դեպք Արարատի Մարզում. Այնթապ Գյուղում՝ Առվակի Մեջ, Հայտնաբերվել Է Մարդու Գանգ

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 3-րդ փողոցում առվակի մեջ մարդու գանգ կա:

Ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջանիկ Մարութփյանի գլխավորությամբ,այս մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթասվորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում:

Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը՝ ipress.am