Հասարակություն

Նոր Նշանակում՝ Վարչապետի Որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,–ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել էր Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: