Հասարակություն

«Այդքան Վատ Չէ, Ինչքան Թվում Է». Հարցազրույց Լևոն Քոչարյանի Հետ

Լևոն Քոչարյանը Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին ու հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսինը։ Նա զբաղվում է Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմամբ։

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանն Արսեն Հայթյանի հեղինակային «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում պատմել է այս սպորտաձևում գրանցված հաջողությունների, Դեն Բիլզերյանի հետ ծանոթության և իր ու Սիրուշոյի ընտանեկան կյանքի մասին։ Խոստովանում է, որ հայտնի արտիստի հետ ամուսնությունն այնքան վատ չի, որքան կարող է թվալ,այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը: