Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հունիս 1-ին ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է, այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է եղել:

Ըստ աղբյուրի՝ նա աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

Աղբյուրը՝ www.1in.am