ԳԼԽԱՎՈՐՀասարակությունՄիջազգայինՊատահարներ

Շոգից 29 Մարդ Է Մահացել

Առնվազն 29 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Բիհար նահանգում, որտեղ ավելի քան 1 ամսվա ընթաքում պահպանվում է արտասովոր շոգը:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Times of India թերթի կիրակնօրյա հոդվածին, փոխանցում է news.am-ը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ բացի զոհերից, ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բիհարում վերջին շաբաթների ընթացքում պահպանվում է այս սեզոնի համար ոչ սովորական շոգը. ջերմաստիճանն օրվա ընթացքում չի նվազում 40-ից: Դեռ ավելին, հունիսի 10-ին Նյու Դելիում ջերմաստիճանը  գերազանցել է 50 աստիճանը՝ հասնելով հնդկական մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցիչի:
Ինչպես նշում են որոշ օդերեւութաբաններ, շոգը չորացնում է երկրի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններն արդեն ավելի քան 30 օր շարունակ:
Աղբյուրը՝ ipress.am