ՀասարակությունՄշակույթ

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Գերմանացի Սուրոն սիրահարվել է դուդուկին, արդեն 8 անգամ եղել Հայաստանում, երազում է տեսնել Արցախն ու Բեռլինում կազմակերպել հայկական երաժշտության փառատոն:

Զուրեն Բիրկեն ծնվել է Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում, մեծացել՝ գերմանալեհական սահմանին մոտ՝ Բեռլինից մի հարյուր կմ հեռու: Գերմանիայում շատ տարածված է, որ երեխաները որևէ արհեստ սովորեն, այդպես Զուրենը, որին ընկերները Զուրո են ասում, սովորեց փականագործություն, այնուհետև բարձրագույն կրթությունը ստացավ արվեստի և թատրոնի ուղղվածությամբ: Հիմա մշակութային տան մենեջեր և գործադիր տնօրեն է ու, ինչքան հնարավոր է հաճախ, փորձում է երաժշտությամբ զբաղվել՝ դուդուկ նվագել։

Зурен Бирке и Дживан Гаспарян

Դուդուկի հանդեպ Զուրոյի՝ բառերով չնկարագրվող սերը ծնվեց 2000թ.-ին, երբ Բեռլինում մեծ էկրանին դիտեց «Գլադիատոր» ֆիլմը:

«Մի հատված կա, որ Ջիվան Գասպարյանը դուդուկով Հանս Զիմերի երաժշտությունն է նվագում, իհարկե այս մանրամասները հետո իմացա, բայց այդ շատ կարճ կտորը «կպավ» սրտիս, հասավ հոգուս խորքը։ Դա շատ կարճ կտոր էր, բայց այնքան էր երաժշտությունն ինձ պարուրել, որ այն ինձ երկար թվաց»,- պատմում է Զուրոն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am