ԳԼԽԱՎՈՐՄշակույթ

Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար

Հայտնի երգչուհին մասնակցել է Վարդուհի Վարդանյանի որդու նշանադրությանը։ Եվ ոչ միայն մասնակցել է, այլև պատասխանատու դեր է ստանձնել։

Հանրահայտ երգչուհի Սիրուշոն դարձել է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու և նրա հարսնացուի կնքամայրը։ Նա այս մասին գրել է Instagaram–ի իր էջում և լուսանկար հրապարակել փեսացուի հետ։

«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը….»,– լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Աղբյուրը՝  armeniasputnik.am